Դատախազի՝ «Հիացած եմ քեզնով»-ը բարկացրեց պաշտպանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստում մեղադևող դատախազը խոսքն ավարտեց՝պաշտպաններից Արամ Օրբելյանին «Հիացած եմ քեզնով» արտահայտությամբ։ Մինչ այդ նա հայտարարեց, որ պաշտպանական կողմը ստեղծագործ մոտեցում է ցուցաբերում։
Սա բարկացրեց փաստաբանին, դատարանից պահանջեց կարգապահական պատասխանատվության ենթարկել դատախազին։
«Հարգելի դատարան, ի՞նչ է նշանակում «հիացած եմ քեզնով», ձեռ է առնում, պահանջում եմ կարգապահական պատասխանատվության ենթարկել դատախազին։ Այո, կոնկրետ ձեռ են առնում, ի՞նչ է նշանակում, «հիացած եմ քեզնով»,-ասաց Օրբելյանը։
Դատավորը կողմերին կոչ արեց հարգալից լինել, մանր բաները չբարդացնել։ Դատախազն էլ մեղադրեց պաշտպաններին՝ իրենց վիրավորելու համար։
Օրբելյանը պնդեց՝ կամ դատախազի նկատմամաբ դատավորը պետք է սանկցիա կիրառի կամ իրենցից ներողություն խնդրեն, կամ ինքը առարկելու է նախագահողին, քանի որ չի կարողանում կարգ ու կանոն սահմանել, իսկ եթե ինքը սխալ է, ապա դատավորը թող իր նկատմամաբ կարգապահական պատասխանատվություն կիրառի՝ նախազգուշացում։
Դատախազներից մեկը 15 րոպե ընդմիջում խնդրեց։ Դատավորը բավարարեց։
Ընդմիջումից հետո փաստաբան Հովհաննես Խուդոյանը շարունակում է ներկայացնել միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. 15 անգամ ասել ենք, որ գլուխները մտնի, մեկ է, չի մտնում
- Օրբելյան. Ոչ միայն մենք, այլև արտասահմանցի դոկտորները չեն տեսնում ենթադրյալ գործողությունների ու 300.1 հոդվածի կապը
- Ի նշան դժգոհության լրագրողները լքեցին դատարանի դահլիճը
- Արշակ Կարապետյանի ցուցմունքն ընթերցելիս փաստաբանին մի քանի անգամ ընդհատեց դատախազը
- Փաստաբան. Դատախազությունը միջնորդել է Քոչարյանի գործով նիստերը հրավիրել դռնփակ
- Դատավորը սպառնաց Ալումյանին՝ կդիմի Փաստաբանների պալատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան