Ռուսական «Առաջին ալիքը» չեղարկել է «Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակչի քվեարկության արդյունքները
Ռուսական «Առաջին ալիքը» որոշել է չեղարկել «Ձայնը. երեխաներ» երաժշտական հեռուստանախագծի եզրափակչի քվեարկության արդյունքները՝ հիմնվելով ստուգման արդյունքների վրա, որոնք հաստատում են, որ քվեարկության վրա արտաքին ազդեցություն է եղել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ այդ ազդեցությունն ազդել է շոուի արդյունքների վրա։ Group-IB-ի եզրափակիչ զեկույցը կլինի մայիսին, բայց, հիմնվելով նախնական արդունքների վրա, «Առաջին ալիքը» որոշել է չեղյալ հայտարարել եզրափակչի արդյունքները։
Նշենք, որ շոուի եզրափակչում հաղթել է երգչուհի Ալսուի 10-ամյա դուստրը՝ Միկելլա Աբրամովան, հավաքելով 56,5 տոկոս։
«Առաջինը ալիքը» սկսել էր հանդիսատեսի քվեարկության արդյունքների սեփական ուսումնասիրությունը և հրավիրել միջազգային Group-IB ընկերությանը, որը մասնագիտացված է կիբեռհարձակումների և թվային հետաքննությունների գծով։
«Առաջին ալիքից» նաև հայտնել են, որ մայիսի 24-ին ուղիղ եթերում անցկացնելու են «Ձայնը. երեխաներ» շոուի հատուկ թողարկում եզրափակիչ անցած մասնակիցների մասնակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- ԶԼՄ-ներ. Ռուսական «Առաջին ալիքը» ստուգում է «Ձայն. Երեխաներ» շոուի եզրափակչի քվեարկության արդյունքները
- «Փոքրիկ ղարաբաղցի» Միշան Ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին ներկայացրել է իր հայրենիքը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան