Զոհրաբ Մնացականյան. Մարդու իրավունքները ընտրովի չեն ու չեն կարող ունենալ գորշ գոտիներ
«Եվրոպայի խորհուրդը Եվրոպայի 830մլն մարդկանց իրավունքների պաշտպանության համար է։ Մարդու իրավունքները ընտրովի չեն, չեն կարող ունենալ գորշ գոտիներ։ Ինչո՞ւ ուրեմն չկա չեզոք կարգավիճակով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ Եվրոպայի յուրաքանչյուր տարածքում գտնվող մարդկանց հասանելիությանն աջակցություն»,-այս մասին գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
#CouncilofEurope is for protecting rights of 830 million people of #Europe. #humanrights is not selective, cannot have grey zones. Why then no support to status neutral access @CommissionerHR to all people everywhere in Europe. pic.twitter.com/noh6BR1Sdo
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) May 17, 2019
Նշենք, որ ԱԳ նախարարը Հելսինկիում մասնակցում է Եվրոպայի խորհրդի նախարարական ժողովին, որն անցկացվում է մայիս 16-17-ին, որտեղ անցկացվում է նաև Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված միջոցառումներ։
Հիշեցնենք նաև, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարեց, որ հակամարտության գոտիներում կամ այսպես կոչված «գորշ գոտիներում» ապրող մարդիկ ևս կարիք ունեն պաշտպանված լինելու Կոնվենցիայով, ինչն այս պահին այդպես չէ։ Միյատովիչը նշեց, որ Մարդու իրավունքների հանձնակատարը միշտ պետք է կարողանա այցելել Եվրոպայի խորհրդի ցանկացած հատված, սակայն իրականությունն այլ է։
«Հանձնակատարի դերը չէ ճանաչել տարածքները կամ ներգրավվել քաղաքական երկխոսության մեջ՝ հակամարտության լուծման համար, այլ հասնել այն մարդկանց, ովքեր ԵԽ ընտանիքի անդամ են»,-ասել էր Միյատովիչը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ հանձնակատար․ «Գորշ գոտիներ» հասնելու համար անհրաժեշտ է կառավարությունների աջակցությունը
- Զոհրաբ Մնացականյան. ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ
- Անկախ քաղաքական հայացքների փոփոխությունից մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն. Դունյա Միյատովիչ