Գանացի կիսապաշտպանը հեռացավ Լոռիից
Բարձրագույն խումբը ներկայացնող «Լոռին» փոխադարձ համաձայնությամբ խզել է թմի ֆուտբոլիստ Իբրահիմ Ֆուսեինիի հետ պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Գանացի կիսապաշտպանը «Լոռիին» միացել էր 2018/19 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա թիմի կազմում անցկացրել է Բարձրագույն խմբի 17 հանդիպում:
«Լոռի» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա