Առաջարկ. 6 հազար երկրպագու Բաքվի մարզադաշտ կգնա Մխիթարյանի դիմակով
ոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն առաջարկել են Հենրիխ Մխիթարյանին, ով նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն է, աջակցելու յուրահատուկ միջոց, եթե մարզիկն ի վերջո չմեկնի Բաքու՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ խաղին։
Հիշեցնենք, որ արդեն հայտնի է «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը հայ խաղացողը չի մասնակցի անվտանգության նկատառումներից ելնելով։
Եթե թիմն Ադրբեջանի մայրաքաղաք մեկնի առանց հայ խաղացողի, ապա առաջարկում են, որ Արսենալի 6000 երկրպագուները պատրաստեն ու կրեն Մխիթարյանի պատկերով դիմակներ, ապա պայմանավորվել, որ խաղի 7-րդ և 77-րդ րոպեներին միասին ոտքի կանգնեն։
Նկատենք, որ «Արսենալ»-ի կազմում հայ կիսապաշտպանը հանդես է գալիս 7-րդ համար մարզաշապիկով։
If Arsenal go to the Baku without Mkhitaryan due to political reasons, someone needs to:
— CanonCrested (@canoncrested) May 16, 2019
1. Create a Mkhitaryan mask
2. Give it to all 6,000 Arsenal fans in the ground
3. Organize for it to be lifted up at the 7th and 77th minute
Հարակից հրապարակումներ`
- The Times. Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի
- Ադրբեջանի ԱԳՆ. Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակիչ խաղին
- ՈւԵՖԱ-ն վստահեցրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա