102 տարեկանում մահացել է Լուվրի թանգարանի ապակե բուրգի հեղինակը
ԱՄՆ-ում 102 տարեկանում մահացել է ամերիկացի ճարտարապետ Յույմին Բեյը, ով հայտնի է Փարիզի խորհրդանիշերից մեկի՝ Լուվրի թանգարանի ապակե բուրգի ստեղծմամբ: Այս մասին գրում է The New York Times-ը:
Ճարտարապետի որդին հայտնել է, որ հայրը մահացել է Նյու Յորքում մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը: Մահվան պատճառը նա չի հայտնել:
Յույմին Բեյը ծնվել է Չինաստանում 1917 թվականին։ 1935 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ավարտել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտը, ինչպես նաև Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոցը:
Նա հանդիսանում է մի շարք հեղինակավոր շենքերի նախագծերի հեղինակը: Մասնավորապես, Նյու Յորքում JPMorgan Chase բանկի աշտարակի, Քլիվլենդում գտնվող Ռոք-ն-ռոլի փառքի սրահի, Վաշինգտոնում գտնվող Արվեստի ազգային պատկերասրահի շենքի նախագծերի հեղինակն է:
Լուվրի թանգարանի ապակե բուրգը
Նյու Յորքում JPMorgan Chase բանկի աշտարակը
Քլիվլենդում գտնվող Ռոք-ն-ռոլի փառքի սրահը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան