Արմեն Գրիգորյան. Ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի մարզիկները լավագույնս ներկայացնեն Հայաստանը
Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը:
«Հայաստանի առաջնությունից հետո կձեւավորվի Հայաստանի հավաքականը: Տարվա սկզբից աշխատանքներ են տարվում մայիսին Բուլղարիայում կայանալիք մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար: Դրան կհաջորդեն հունիսին Գերմանիայում անցկացվելիք մեծահասակների Եվրոպայի առաջնությունը եւ աշխարհի առաջնությունը սեպտեմբերին: Մեր լավագույն մարզիկներ Էմմա Պողոսովան եւ Մայքլ Հովհաննիսյանը կմասնակցեն հավաքների: Էմման կմարզվի Ռումինիայի հավաքականի հետ, իսկ Մայքլը՝ Ռուսաստանի, որպեսզի նախապատրաստվեն առաջիկա Եվրոպայի առաջնությանը: Ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի մարզիկները լավագույնս ներկայացնեն Հայաստանը»,- նշել է Արմեն Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա