Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ-2019»-ի եզրափակիչ
Նախօրեին Թել Ավիվում կայացավ «Եվրատեսլ-2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Ելույթ ունեցավ 18 երկրի ներկայացուցիչ, եզրափակիչ անցան միայն 10-ը։
Հայաստանը ներկայացնող Սրբուկը չանցավ «Եվրատեսիլ-2019» մրցույթի եզրափակիչ։ Նա հանդես եկավ «Walking Out» երգով, որի բառերը գրել է Գարիկ Պապոյանը, իսկ երաժշտությունը Lost Capital-ը:
Երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակչում հայտնվեցին Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդերլանդների, Ալբանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Մալթայի ներկայացուցիչները։
Մայիսի 18-ին կայանալիք եզրափակչում ընդհանուր ելույթ է ունենալու 26 երկրի ՝ Մալթա, Ալբանիա, Չեխիա, Գերմանիա, Ռուսաստան, Դանիա, Սան Մարինո, Հյուսիսիային Մակեդոնիա, Շվեդիա, Սլովենիա, Կիպրոս, Նիդեռլանդաներ, Հունաստան, Իսրայել, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Իսլանդիա, Էստոնիա, Բելառուս, Ադրբեջան, Ֆրանսիա, Իտալիա, Սերբիա, Շվեյցարիա, Ավստրալիա, Իսպանիա, ներկայացուցիչներ։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչը՝ այսօր
- «Եվրատեսիլ-2019». Առաջին կիսաեզրափակչի արդյունքները
- Ի՞նչ բրենդի հագուստով էր ներկայացել Սրբուկը Եվրատեսիլի բացման արարողությանը
- Սրբուկն անցավ «նարնջագույն» գորգի վրայով
- Սրբուկի երկրորդ փորձը
- Եվրատեսիլյան բեմում Սրբուկի առաջին փորձը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին