Բելգիայի նախկին թագավորին սպառնում է օրական 5000 եվրո տուգանք կամ նախկին սիրուց ծնված երեխայի ԴՆԹ թեստ
Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ 2-րդը կվճարի օրական 5000 եվրո՝ մինչև նա համաձայնի անցնել ԴՆԹ թեստ։ Այսպիսի որոշում է նախօրեին կայացրել Բրյուսելի վերաքննիչ դատարանը: Այս մասին հայտնում է euronews-ը։
Փետրվարին նախկին նախագահը հրաժարվել էր հայրության ճանաչման ԴՆԹ թեստից, որը պահանջում է իբր թագավորի նախկին սիրուց ծնված Դելֆին Բոելը։ Բոելն է սկսել դատական պրոցեսը ու ցանկանում է հասնել թագավորի կողմից հայրության ճանաչման։ Նախկին 84-ամյա թագավորը, սակայն, հերքում է, որ ինքն է Բոելի հայրը։
Փետրվարին Բրյուսելի դատարանը երեք ամիս ժամանակ էր տվել նախկին թագավորին՝ անցնել ԴՆԹ թեստ: Նա բողոքարկել էր։ Այժմ արդեն, եթե Ալբերտ 2-րդը հրաժարվի թեստից, ապա կվճարի 5,000 եվրո յուրաքանչյուր օրվա համար։
Բելգիայի թագավորի հետ կապված դրաման սկսվեց 1999 թ.-ին, երբ թագավորի չարտոնված կենսագրականում հրապարակվեց պնդումներ, որ թագավորն անօրինական երեխա ունի:
Բոելի մայրը՝ բարոնուհի Սիլբիլ դը Սելիս Լոնշանը պնդում էր, որ ինքը 1966-1984թթ.-ներին հարաբերություններ է ունեցել Ալբերտ 2-րդի հետ՝ մինչ նա կդառնար թագավոր։
Բելգիայի թագավոր Ալբերտ II- ի թագավորումը տևեց երկու տասնամյակ՝ 1993 թվականից, երբ եղբոր մահից հետո նա գահ բարձրացավ, մինչև 2013 թ.-ը, երբ թագավորը հրաժարվեց գահից առողջական պատճառներով՝ այն հանձելով որդուն՝ Ֆիլիպին։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին