Փաշինյանը հաստատել է՝ հանդիպելու է Պուտինի հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է այցելել Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, որտեղ նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ինքը մայիսի 29-ին մեկնելու է Նուր-Սուլթան՝ մասնակցելու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհուրդին, ապա հունիսին կմեկնի Պետերբուրգ։
«Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի հետ շփում կլինի»,-ասել է նա։
Հայաստանի վարչապետի խոսքով, Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգանում են նորմալ, ինքը գոհ է երկու երկրների հարաբերություններից։
Ուրբաթ օրը Երևանում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը հույս ունի «Գազպրոմ»-ի հետ գալ գազի գինը նվազեցնելու վերաբերյալ պայմանավորվածության։
«Սկզբունքորեն, մենք արդեն ունենք պայմանավորվածություն, որ ստեղծվելու է միասնական էներգետիկ շուկա, մեր առաջարկությունները համապատասխանում են այդ բանակցությունների տրամաբանությանը։ Գազի՝ ոչ խտրական գինն ու էներգետիկ ռեսուրսները կարևոր են ԵԱՏՄ արդյունավետության համար։ Ես ցանականում եմ, այդ հարցը լուծել մինչև տարվա վերջ»,-ասել է նա։