Պոլսահայ գրող Սևան Նիշանյանը ՀՀ անձնագիր է ստացել
Պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանը, որը 2017 թվականին փոխել էր թուրքական բանտից և լքել երկրի տարածքը, ստացել է Հայաստանի անձնագիր։
«Հայաստանի Հանրապետության անձնագիրս այսօր Աթենքի դեսպանատան մեջ կազմակերպված համեստ արարողությամբ ստացա հարգելի դեսպան պարոն Ֆադեյ Չարչօղլյանից:
Եվս մեկ անգամ հպարտություն զգացի՝ մաս կազմելով աշխատասեր ու խաղաղասեր ազգի, որը պատմության ընթացքում կանգուն է մնացել միայն իր աշխատանքի շնորհիվ: Շնորհակալություն եմ հայտնում նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նաև բոլոր նրանց, ովքեր օգնեցին արժանանալու այս պատվին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Սևան Նիշանյանը։
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում գտնվող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում: Սակայն շատ մտավորականների համոզմամբ նրանք բանտարկելու հիմնական պատճառը իր հեղինակած «Սխալ հանրապետություն» գիրքն է, որում Նիշանյանը համարձակվում է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի իշխանությունները առգրավել են Սևան Նիշանյանի դրամական միջոցները
- Թուրքիայում պատրաստվում են քանդել «Նիշանյանի տները»
- Թուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը
- Պոլսահայ գրող Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը
- Սևան Նիշանյանը փախել է բանտից ու լքել Թուրքիան. ԶԼՄ-ներ
- Պոլսահայ գրող Նիշանյանին բանտախցում ստիպում են գետնին քնել և թույլ չեն տալիս լոգանք ընդունել
- Նիշանյանը դատապարտվեց 3 տարի 4 ամիս ազատազրկման
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում