The Times. Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին։ The Times-ը գրում է, որ «Արսենալ»-ը մտադիր է Հենրիխ Մխիթարյանին թողնել Լոնդոնում անվտանգության նկատառումներից ելնելով։
Մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Արսենալը» պայքարելու է «Չելսիի» դեմ: ՈւԵՖԱ-ն վստահեցրել էր, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը՝ չնայած երկրների միջև լարվածությանը:
«Ադրբեջանում կայացել են մեծ սպորտային իրադարձություններ, որոնց մասնակցել են հայ մարզիկները: Սպորտն ու քաղաքականությունն առանձնացված են իրարից»,- նշել էր նա։
Հ. Մխիթարյանը արդեն երկու անգամ չի մեկնել Բաքու և չի մասնակցել ադրբեջանական թիմերի հետ Եվրագավաթի խաղերին։
Հարակից հրապարակումներ`
- «Արսենալը քննադատել է ՈւԵՖԱ-ին ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար
- Կլոպ. Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է հասնել Բաքու
- Ադրբեջանի ԱԳՆ. Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակիչ խաղին
- ՈւԵՖԱ-ն վստահեցրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա
- ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշար. Մ-15. Բելառուս-Ուկրաինա` 1:5
- Մեկ երկրից 4 թիմ կխաղա Եվրագավաթների եզրափակիչներում
- Մոտեցանք Եվրոպա լիգայի եզրափակիչին. Մխիթարյան
- Մխիթարյանը չի մեկնի Բաքու
- Նաև սպորտը՝ Ադրբեջանի պետական քաղաքականության զոհ