«Արարատ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 150000 ՀՀ դրամ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, տեղեկացնում է, որ տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Նիստի արդյունքում «Արարատ»-«Լոռի ՖԱ» հանդիպման ժամանակահատվածում մարզադաշտում կարգուկանոն չապահովելու, հանդիսականների կողմից խաղադաշտ ճայթռուկներ նետելու, վիրավորական արտահայտություններ, անհարգալից արարքներ թույլ տալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն «Արարատ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 150000 ՀՀ դրամ
«Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» խաղին «Արարատ Արմենիա» թիմի մարզիչ Արթուր Մկրտչյանի հեռացման (չհաշված գոլի համար անհամաձայնություն արտահայտելու, անհասցե հայհոյելու) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն մարզիչ Արթուր Մկրտչյանը որակազրկել է 3 խաղով, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին տուգանվել է 50000 ՀՀ դրամ:
Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները