Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը 28 տարի պաշտոնավարելուց հետո սեփական դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից: Այս մասին Panorama.am-ին ասաց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
«Փայլակ Յայլոյանը 28 տարի աշխատել է Մետրոպոլիտենում, վերջին 4 տարիներին նույնիսկ հանգստի չի գնացել, հիմա կենսաթոշակային տարիքը լրանալու հետ կապված գնում է վաստակած հանգստի»,- նշեց Տաթև Խաչատրյանը:
Մամուլի խոսնակը հայտնեց, որ այժմ Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը տնօրենի տեղակալ, երթևեկություն մասնաճյուղի պետ Գևորգ Ավետիսյանն է։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին