
Փաշինյանը պնդել է, Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն արագացնել, բայց չի էլ արգելակվելու։
«Հակամարտությունը կա, և ես չեմ կարծում, որ խելամիտ է մոռանալ դրա մասին»,-ասել է վարչապետըն այսօր ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Ինտերֆաքս»-ը գրել է, որ Փաշինյանը Հայաստանի կողմից՝ Արցախի անկախության ճանաչման հարցը համարել է զգացմունքային։
Նաև պնդել է, որ ղարաբաղյան հարցը կարելի է լուծել, բայց դրա համար պետք է Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային գործընթաց։