Ամերիաբանկը SME Banking Club-ի «Caucasus’19» տարածաշրջանային համաժողովում
SME Banking Club-ի կողմից Թբիլիսիում կազմակերպված «Caucasus’19» 5-րդ տարածաշրջանային համաժողովում այսօր Ամերիաբանկը հաջողությամբ ներկայացրել է ՓՄՁ-ների համար նախատեսված օնլայն բիզնես վարկերի տրամադրման սքորինգային համակարգը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ից հայտնում են, որ համաժողովի կազմակերպիչները մասնակից բանկերի շարքում առանձնացրել են 2018թ. ամենանորարար բանկերին, որոնց շնորհվել է հավաստագիր: Ամերիաբանը ևս արժանացավ այդ հավաստագրին:
Ամերիաբանկի մասնակիցները ներկայացրել են սքորինգային համակարգով օնլայն տրամադրվող վարկերի առավելությունները և ներդրման 5 ամսում ունեցած հաջողությունները, որոնք տպավորիչ էին: Ընդամենը 5 ամսում Ամերիաբանկի սքորինգային համակարգով օնլայն տրամադրված վարկերի ծավալը ՓՄՁ մանրածախ վարկերի պորտֆելում կազմել է 89%, քանակը` 94%, իսկ ՓՄՁ հաճախորդների աճը կազմել է 60%:
Բանկից հիշեցնում են, որ 1 մլն ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ ձևով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու Բանկ այցելելու: Ավելին`վարկերի համար սահմանված չէ տրամադրման վճար, և չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում: Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել Բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը և ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաև օնլայն ռեժիմով ստորագրել վարկային պայմանագիրը՝ Բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը բիզնեսի ներկայացուցիչներին ու անհատներին հնարավորություն տվեց ծանոթանալու արևային էներգիայի օգտագործման առավելություններին
- Ավստրիական զարգացման բանկի և Ամերիաբանկի միջև համագործակցությունը երկարաժամկետ ֆինանսավորման նոր հնարավորություններ է ստեղծում
- Ամերիաբանկը, Սիթիբանկն ու Ասիական զարգացման բանկն ընդլայնում են համագործակցությունը առևտրի ֆինանսավորման ոլորտում
- Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 4
- Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3
- Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար
- Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով
- Ամերիաբանկը մեկնարկում է «Ապրիր հայերեն» արշավը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան