Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր». որտեղ ի՞նչ կա
Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր և հանդես կգան մի շարք միջոցառումներով:
Երևան քաղաքի պատմության թանգարան
Ժամը 19:00-ին կբացվի Մինասի «Ամառը Ջաջուռում» և ևս 12 հայտնի գեղանկարիչների գործերի ցուցահանդեսը:
20:00-ին կբացվի կանադահայ լուսանկարչուհի Մարինա Անախաթունյանի «Երկու քաղաք.վերաիմաստավորում» խորագրով ցուցահանդեսը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
Ժամը՝ 11:00-24:00 - Ցուցահանդես՝ «Գյուղական լանդշաֆտի ժառանգությունը հայկական մշակույթի համատեքստում»
16:00-19:00 - «Կավագործության ավանդույթները». վարպետաց դաս
16:00-17:00 - Նետաձգության ավանդույթների ցուցադրական ելույթներ Էրեբունի միջնաբերդի շուրջ
17:00-18:00 - «Արի՛ պեղենք միասին». պեղումներ «Պատանի հնագետ» դպրոցի սաների և այլ դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ
18:00-20:00 - Հնագիտական ժառանգության վերաբերյալ ֆիլմերի ցուցադրություն
18:00-20:00 - «Էրեբունու որմնանկարները». գորգագործության և կարպետագործության ցուցադրական դաս Ոսկեվազի և Ուջանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ
21:00-22:00 - «Այրոգի» ստվերների թատրոնի ներկայացում
22:00-24:00 - Գիշերային զբոսանք «Էրեբունի» ամրոցում
23:30-24:00 - Հայկական ֆոլկ երաժշտության կատարումներ
Ժամանակակից արվեստի թանգարան
Ժամը 18:00-ին՝ Արտյոմ Մելիք-Ղազարյանի անհատական ցուցահանդես։
18:30-ին՝ ներկայացում՝ նվիրված Հ.Թումանյանի 150 ամյակին։
19:00 - Երաժշտական ծրագիր
«Կարեն Դեմիրճյան» թանգարան
11:00-24:00 - «Վերածննդի համոզմունքով» թեմատիկ ցուցահանդես
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան
Ժամը 15:00-ին տեղի կունենա Շուշանիկ Նալբանդյանի «Հույսի ծաղիկ» գրքի քննարկումը:
17:00-ին՝ «Ֆրիտյոֆ Նանսեն աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմի դիտում:
Ավանդույթի համաձայն, թանգարանների մուտքը կլինի ԱՆՎՃԱՐ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան