Հելսինկիում ԵԽ անդամ երկրների ԱԳ նախարարները վերահաստատել են կազմակերպության կարևորությունը
Մայիսի 16-17-ին Հելսինկիում անցկացվում է Եվրոպայի խորհրդի տարեկան նախարարական ժողովը և նշվում է նաև կազմակերպության 70-ամյակը։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽ կայքից։
Հանդիպմանը ԵԽ անդամ 47 երկրների 30-ից ավել արտաքին գործերի նախարարները վերահաստատել են կազմակերպության կարևորությունը՝ որպես երկխոսության և համագործակցության համար առանձնահատուկ հարթակ: Հելսինկիում է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հելսինկիում նախարարները հայտարարել են, որ բոլոր անդամ պետությունները պետք է իրավունք ունենան հավասար հիմունքներով մասնակցել Եվրոպայի խորհրդի երկու կանոնադրական մարմինների՝ Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։ Նշվել է, որ անդամ պետությունների հիմնարար պարտավորություններից մեկն է կազմակերպության բյուջե վճարումների կատարումը։
Ողջունվում է, որ բոլոր անդամ պետությունների պատվիրակությունները կարողանան մասնակցել Խորհրդարանական վեհաժողովի՝ հունիսին կայանալիք նստաշրջանին, հաշվի առնելով ԵԽ գլխավոր քարտուղարի ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության կարևորությունը։
Նշենք, որ վերոնշյալ կետերը վերաբերում են Ռուսաստանի Դաշնությանը, որով ԵԽ-ն ցանկանում է Ռուսաստանին պահել Եվրոպայի խորհրդի կազմում ու հետ բերել ՌԴ պատվիրակներին ԵԽԽՎ։
Մինչ Նախարարների կոմիտեի ու Խորհրդարանական վեհաժողովի միջև երկխոսությունը մեծացել է, նախարարներն ընդգծել են համակարգված գործողությունների անհրաժեշտությունը, որպեսզի առավել ուժեղացնեն կազմակերպության կարողությունը՝ ավելի արդյունավետ արձագանքելու այնպիսի իրավիճակներում, երբ անդամ պետությունը խախտում է իր կանոնադրական պարտավորությունները կամ չի հարգում ԵԽ-ի կողմից հաստատված ստանդարտները, հիմնարար սկզբունքներն ու արժեքները:
Նախարարները նաև կարևորել են քաղաքացիական հասարակության ավելի լավ պաշտպանության կարևորությունն ու խթանումը՝ բարելավելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների մասնակցությունը Եվրոպայի խորհրդի աշխատանքներում, ամրապնդելով մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը:
Նախարարները նաև առաջնային ոլորտներ են համարել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, օնլայն և օֆլայն ռեժիմում խոսքի ազատության ապահովումը, արհեստական ինտելեկտի համար իրավական շրջանակի ստեղծումը, աճող անհավասարության, ռասիզմի, քսենոֆոբիայի, ատելության խոսքի ու խտրականության դեմ պայքարը, միգրացիայի հետևանքով առաջացող գլոբալ մարտահրավերները, սոցիալական իրավունքների ամրապնդումը, կանանց և տղամարդկանց միջև հավասարության խթանումը, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան