«Փաստ». ԱԺ-ին պետբյուջեով հատկացված գումարը չի բավարարում
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովին պետբյուջեով հատկացված գումարը չի բավարարում: Դեռևս մայիս ամիսն է, 6-7 ամիս կա մինչև տարեվերջ, բայց խորհրդարանում արդեն 892 մլն 628 900 դրամի պակասուրդ է առաջացել: Պարզվում է, որ այդ, այսպես կոչված, «պակասուրդն» առաջացել է ԱԺ պատգամավորների և մշտական հանձնաժողովների թվի ավելացման պատճառով:
Փաստացի, այսօր խորհրդարանում ավելացել է 59 նոր հաստիք: Բնականաբար, անընդհատ օպտիմալացումից և բյուջետային ծախսերից խոսող վարչապետն ու կառավարությունը տվյալ պահանջը բավարարել են և որոշել տրամադրել համապատասխան գումարը:
Հասկանալի է, հակառակ դեպքում անհասկանալի վիճակ կստեղծվեր խորհրդարանում: Սակայն այս երևույթն ինքնին բավականին ցցուն է երևում հատկապես այն ֆոնին, երբ կառավարության կառուցվածքային փոփոխությունների և օպտիմալացման արդյունքում կրճատվեցին նախարարություններ, և բազմաթիվ քաղաքացիներ դարձան ու առաջիկայում կդառնան գործազուրկ:
Ստացվում է, որ մեր կառավարությունը մի յուրահատուկ երկակի (որոշ դեպքերում՝ բազմակի) ստանդարտների քաղաքականություն է վարում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա