Հանրապետության մի շարք դպրոցներ զրկված են տարրական կենցաղային պայմաններից՝ ջուր, ջեռուցում, կոյուղի
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018-2019 ուսումնական տարում հանրապետությունում գործող 1409 դպրոցի շենքային պայմանների մասին տեղեկատվություն։
Համաձայն ներկայացվածի՝ շենքային բավարար վիճակում է գտնվում միայն 564 դպրոց, 459-ը հիմնանորոգման կարիք ունի, 386-ը ենթակա է ընթացիկ նորոգման։
Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը՝ ապա դպրոցների մեծ մասում բացակայում է տաք ջրամատակարարումը, 1166 հաստատությունում տաք ջուր չկա, իսկ 72-ում ընդհանրապես ջուր չկա։
Գազամատկարարման պարագայում ևս պատկերը հուսադրող չէ, 432 դպրոցում բացակայում է գազամատակարարումը, այդ դպրոցներում էլէկտրաջեռուցիչի կամ վառարանի միջոցով, իսկ 9 դպրոցում էլ ընդհանրապես բացակայում է ջեռուցումը։ Այդ դպրոցները գտնվում են Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում։
Սա դեռ ամենը չէ, հանրապետությունում կա 140 դպրոց, որոնք զրկված են անգամ կոյուղացման համակարգ: Այդպիսի դպրոցներ կան բոլոր մարզերում, այդ թվում մեկը՝ մայրաքաղաքում։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղական դպրոցների մասին պատմությունների շարքն՝ առանց մեկնաբանության, «խոսող» լուսանկարներով
- Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը
- Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում
- Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը