Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա
Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիները հարձակվել են այդ պահին հրապարակում զբոսնող ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի վրա:
«Դավաճան» վանկարկումներով հարձակվել են Մարգարյանի և նրա որդու վրա, եղել է քաշքշուկ, որը հարթվել է ոստիկանների միջամտության արդյունքում:
ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում, երբ նրա վրա հարձակում են գործել:
Ըստ Yerkir.am-ի, դեպքի վայրում գտնվող «Երկիր մեդիայի» թղթակիցը ահազանգել է ոստիկանությանը։ Մանրամասները ճշտվում են։
Panorama.am-ը փորձեց մանրամասներ ճշտել, Հրանտ Մարգարյանի հեռախոսահամարն անհասանելի է, ոստիկանության հասարակայնության և լրատվության աշխատակիցներն առայժմ չեն պատասխանում հեռախոսազանգերին: