Ալումյան. Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է
«Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է։ Այսօր առավոտյան ժամը 10։30-ի սահմանում մենք ստացել ենք տեղեկություն այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի հորդոր, կոչ իրենց աջակիցներին»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը։
Նա ընթերցեց Սարգսյանի տեղադրած հայտարարությունը, ապա գնահատեց՝ պատգամավորը կոպտորեն խախատում է պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը, և որ նույնիսկ ՀՔԾ-ն պարոն Քոչարյանին 10 մարդկանց կյանքը խլելը կամ գոնե նրանցից մեկի կյանքը խլելը չի վերագրում։
«Պարոն Սարգսյանը, լինելով ԱԺ պատգամավոր, իշխող խմբակցության ներկայացուցիչ, այսպիսի կոչերով ու հայտարարություններով է հանդես գալիս «չի կարելի թույլ տալ ազատ արձակել»։ Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամաբ ամենաբիրտ ճնշում։ Սրանից հետո մեզ պետք է ասեն, Հայաստանում բացառված են դատարանների նկատմամբ ճնշումները։ Այս թեզը հեքիաթ է, Հայաստանում դատարանների նկատմամաբ ճնշումներն ահագնացել են վերջին մեկ տարվա ընթացքում»,-գնահատեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- «Իրավական ուղի». Հայկ Սարգսյանի հայտարարությունը հիմք է անհապաղ քրեական գործ հարուցելու համար
- Իշխանական պատգամավորը կոչ է անում ճնշում գործադրել Քոչարյանի գործով դատավորի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան