Դատարանը քննում է Թավադյանին կալանավորելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող թիվ 17195919 քրեական գործի քննության շրջանակում, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը:
Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Արմեն Թավադյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Արմեն Թավադյանը չի ընդունում մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ նրա պաշտպան Նարեկ Ալոյանը երեկ կարծիք հայտնեց, որ Թավադյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Թավադյանի ղեկավարած հեռուստաընկերության տնօրինությունն այսօր տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորապես նշված էր. «Նշվածը գնահատում ենք անկախ մամուլի նկատմամբ ակնհայտ միջամտություն և գնտում ենք որ սույն քրեական գործը հարուցվել է բացառապես 5-րդ ալիքի խմբագրական գործունեությանը միջամտելու և օբյեկտիվ քննադատության ձայնը լռեցնելու նպատակով»։
Թավադյանը մեղադրվում է Վարդգես Գասպարիի դեմքին պլաստիկ շշով հարվածելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Ալոյան. Եթե Գասպարին սխալ է, պետությունը ինչո՞ւ ոստիկանների պատիվը չի պաշտպանում
- Քննչական կոմիտեն՝ Արմեն Թավադյանին առաջադրված մեղադրանքի մասին
- Փաստաբան. Արմեն Թավադյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
- Վարդգես Գասպարիի դեմքին հարվածելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին