Էլինար Վարդանյան. Հայկ Սարգսյանի տարածած հայտարարությունը պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի տարածած հայտարարությանն ու նկատել, որ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել այն մասին, որ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործ քննող դատավորը «ենթարկվում է ճնշումների» և հանդես եկել դատարանի վարչական շենքի առջև հավաք նախաձեռնելու հայտարարությամբ։
«Պատգամավորը ընդամենը մեկ պարբերության մեջ ներկայացնում է մի շարք հանցագործությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև մեկ գրառման մեջ կարողացել է՝ ներառել մի շարք հանցակազմեր՝ սկսած արդարադատության իրականցման խոչընդոտելուց վերջացրած պաշտոնական լիազորությունները չարաշահելը։
Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչը գիտի և հայտարարում է, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը, ինչ որոշում է կայացնելու նա:
Բացի այն հանգամանքից, որ սա ակհայտ ճնշում է դատարանի վրա, սա նաև լարվածությունն ու ներքին թշնամանքը խորացնելու անթաքույց փորձ է:
Եվ վերջում, սա պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին, քանի որ Եվրոպական դատարանում այս հայտարարությունը դատարանի նկատմամբ ակնհայտ ճնշման հերթական և անվիճելի ապացույցն է լինելու»,-գրել է Էլինար Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի պաշտպանը կոչով դիմեց Փաշինյանին
- Փաստաբան. Պատգամավորի հայտարարությունն ուղղակի կոչ է տապալել սահմանդրական կարգը
- Ալումյան. Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է
- «Իրավական ուղի». Հայկ Սարգսյանի հայտարարությունը հիմք է անհապաղ քրեական գործ հարուցելու համար
- Իշխանական պատգամավորը կոչ է անում ճնշում գործադրել Քոչարյանի գործով դատավորի վրա