Լատվիայում ՀՀ դեսպանը հաղորդում է բացառիկ միջոցառման մասին
Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը տեղեկացնում է՝ մի քանի ամսից Ռիգայի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատրավի Կոմիտասի Պատարագն ամբողջությամբ։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թ սեպտեմբերի 20֊ին տեղի կունենա մեր թերևս ամենախոշոր և բարդագույն մշակութային միջոցառումը, որին մոտեցանք 2 տարվա աշխատանքների արդյունքում։ Կոմիտասի 150-ամյակը պետք է ամենափառահեղ ձևով նշվի և կարծում եմ այս նախաձեռնությունը լինելու է Վարդապետի 150֊ամյակի միջոցառումներից ամենահիշվողներից մեկը։
Եվրոպայի լավագույն երգչախումբերից մեկը՝ Լատվիայի ռադիոյի երգչախումբը՝ Սիգվարդս Կլյավայի գլխավորությամբ կկատարի Կոմիտասի Պատարագն ամբողջությամբ։ Սա բացառիկ միջոցառում է լինելու, քանի որ Պատարագը, որը նախատեսված է արական երգչախմբի համար, մեր նախաձեռնությամբ նշանավոր երաժիշտ, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, փոխադրել է խառը երգչախմբի համար։
Սա կլինի համաշխարհային պրեմիերա։ Խառը, արտասահմանյան երգչախումբը կկատարի Կոմիտասի Պատարագն ամբողջությամբ։ Հայաստանի օպերային թատրոնի մեներգիչներ Հովհաննես Ներսեսյանը ը և Արմեն Բադալյանը կլինեն մենակատարները։
Ռիգայի Սուրբ Հովհաննես եկեղեցում կատարումից հետո այն կձայնագրվի նաև մեծ հեղինակություն ունեցող ընկերություններից մեկի կողմից աուդիո սկավառակով։ Այս կերպ մենք կնպաստենք հայ հոգևոր երաժշտության, հայոց մշակույթի տարածմանը, և արժանվույնս կպատվենք մեծն Կոմիտասին։
Նախաձեռնությունը պատկանում է Լատվիայում ՀՀ դեսպանությանը՝ Ռիգայի հայ առաքելական եկեղեցու բարձր հովանու ներքո։ Իհարկե դեռ անհրաժեշտ է հայթայթել ֆինասնավորումը։ Սակայն կանգ չենք առնելու և պատվով իրականացնելու ենք այս գործը»,-գրել է դեսպան Մկրտչյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան