Թանգարանային գիշերը՝ ՀԱՊ-ում
Մայիսի 18-ին՝ Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրը, Հայաստանի Ազգային պատկերասրահը բաց կլինի ժամը 14:00-24:00-ն: ՀԱՊ-ից հայտնում են, որ, ելնելով անվտանգության նկատառումներից, թանգարանում փակ կլինեն 1-ին հարկի՝ Հակոբ Գյուրջյան և Արևելքի սրահները, 9-րդ հարկի սրահները և «Վերածննդից ռոկոկո. Գույնի ձևը» ժամանակավոր ցուցաhանդեսը:
Մայիսի 18-ում անցկացվելու են մի քանի միջոցառում։ ՀԱՊ-ի 9-րդ հարկի դահլիճում ժամը 14:00-15:00-ն կանցկացվի «Արվեստագետի մտերիմը» թեմայով դասախոսություն՝ նվիրված Արփենիկ Նալբանդյանին, Արմինե Կալենցին, Դիաննա Ուկլեբային և այն կանանց, ովքեր նեցուկ են եղել իրենց արվեստագետ ամուսիններին և միասին անցել ստեղծագործողի դժվարին ուղին: Դասախոսությունը կվարի արվեստաբան Հասմիկ Բադալյանը
4-րդ հարկի ցուցասրահում ժամը 18:00 -19:00-ն տեղի կունենա «Իմ Կոմիտասը» կրթական ծրագիրը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։
Որմնանկարների սրահում ժամը 18:00 -19:00-ն «Կոմիտասը և մենք» խորագրով փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Կոմիտաս-Կոմիտաս» տոնական համերգ Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ (гլխավոր դիրիժոր և խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան)
7-րդ հարկի ցուցասրահում ժամը 20:00-21:00-ն տեղի կունենա «Լեոնարդո դա Վինչի. հեքիաթներ, լեգենդներ առակներ» ընթերցում՝ կապված մեծ արվեստագետի մահվան 500-ամյակի հետ: Նյութը կներկայացնեն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները:
Մուտքը` անվճար է։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ նկարի ցուցադրություն և անձնական իրերի սրահ՝ Մինաս Ավետիսյանի թանգարանում
- «Թանգարանային գիշերվա» Մայր Աթոռի ծրագրերը
- Մայիսի 18-ին Հայաստանի և Արցախի 100-ից ավելի թանգարանների մուտքն անվճար կլինի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան