Ժամանակակից ամենաթանկ նկարիչը
Ամերիկացի քանդակագործ Ջեֆ Կունսի «Ճագար» քանդակը Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառվել է 91 միլիոն դոլարով։ Այդպիսով նա դարձել է ժամանակակից ամենաթանկ նկարիչը։ news.ru-ն գրում է, որ քանդակը ձեռք է բերել ԱՄՆ ֆինանսների նախարարի հայրը՝ արտ դիլեր Բոբ Մնուչինը իր հաճախորդի համար։ Քանդակը Կունսը չորս տարբերակով է արել։ Սա վերջինն էր, որը գտնվում էր մասնավոր հավաքածուում։
«Ոչ ոք չի հասկանում հարստության հոգեբանությունն ավելի լավ, քան Կունսը»,- հայտարարել է US Trust բանկի արվեստի բաժնի գործադիր տնօրեն Էվան Բերդը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան