Դատարանը հրապարակեց որոշումը. Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց անձնական երաշխավորությունը։ Դատարանի որոշումը հրապարակեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։
Դատավորի որոշման շարունակությունը չլսվեց, հետևեցին ծափահարություններ ու անեծքներ։
Այսօրվա նիստին մասնակցում էր նաև Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Դատարանի դահլիճում էին նաև քաղաքական գործիչներ Արամ Հարությունյանը, Գառնիկ Իսագուլյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ երաշխավորություն էին ներկայացրել Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Քոչարյանի որդիները՝ Սեդրակ Քոչարյանն ու Լևոն Քոչարյանը դատավորի կողմից որոշումը հրապարակելուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանի դահլիճում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին
- Էլինար Վարդանյան. Հայկ Սարգսյանի տարածած հայտարարությունը պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին
- Իշխանական պատգամավորը կոչ է անում ճնշում գործադրել Քոչարյանի գործով դատավորի վրա
- ՀՔԾ-ն արձագանքում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանին
- Քոչարյանը՝ գլխավոր դատախազին. Նստած լսելու ես
- Ռոբերտ Քոչարյան. 0038 հրամանին ծանոթացել եմ այս գործի շրջանակում
- Ռոբերտ Քոչարյան. 15 անգամ ասել ենք, որ գլուխները մտնի, մեկ է, չի մտնում
- Դատարանում Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու մասին հայտարարությանը հետևեցին ծափահարություններ