Հասարակություն 15:32 18/05/2019 Հայաստան

5-րդ ալիքի տնօրինության հայտարարությունը

5-րդ ալիքի տնօրինությունը տարածել է հայտարարություն «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորման միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասված է.

«2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող թիվ 17195919 քրեական գործի քննության շրջանակում, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Արմեն Թավադյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Վերոնշյալի առնչությամբ հատկանշական է հետևյալը․ 2019 թվականի մայիսի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայանալիք դատական նիստին մասնակցելու նպատակով դատարան է մուտք գործել ակտիվիստ Վարդգես Գասպարին: Անտեսելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրության համաձայն արգելվում է դատարանում հավաքների անցկացումը, հիշյալ ակտիվիստն իր գլխավերևում բարձրացրել է ցուցապաստառ, սկսել է վանկարկել ՀՀ 2-րդ նախագահի անմեղության կանխավարկածը խախտող, վիրավորանքներ պարունակող արտահայտություններ, այդպիսով առերևույթ խաթարել է դատարանի բնականոն աշխատանքը և դրանով չսահմանափակվելով վերոնշյալ վիրավորանքներ պարունակող պաստառն ուղղելով դեպի ՀՀ 2-րդ նախագահի աջակիցների կողմը սկսել է վիրավորանքներ հնչեցնել նաև նրանց վերաբերյալ:

Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներն, ինչպես նաև դատական կարգադրիչները չեն կարողացել կանխել ակտիվիստի վերոնշյալ վարքագիծն, ինչն արդարացիորեն առաջացրել է ՀՀ 2-րդ նախագահի աջակիցների զայրույթը: Բարձր աղմուկի մեջ նաև իրենց ձայնը լսելի դարձնելու նպատակով ՀՀ 2-րդ նախագահի աջակիցները որոշ դեպքերում բղավելով պահանջել են տեղում հասարակական կարգի վերականգնում և Վարդգես Գասպարիի առերևույթ հակաիրավական վարքագծի դադարեցում, ինչի արդյունքում էլ ՀՀ 2-րդ նախագահի աջակիցների վարքագիծը որակվել է որպես խուլիգանություն, այսինքն՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերնումքի դրսևորում, իսկ Վարդգես Գասպարին ստացել է տուժողի կարգավիճակ: Անհայտ պայմաններում ակտիվիստը ստացել է մարմնական վնասվածք, որը նրան պատճառելու արարքը վերագրվել է Արմեն Թավադյանին, իսկ ջրի շիշը որակվել է որպես զենք օգտագործվող առարկա:

Նման պայմաննրում վարույթն իրականացնող մարմինը Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրել ծանր հանցագործություն կատարելու համար և միջնորդություն ներկայացրել դատարան՝ Արմեն Թավադյանին կալանավորելու նպատակով:

Այսպիսով՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է դատարանում հավաք անցկացնելու փորձ կատարող, անձի անմեղության կանխավարկածը խախտող, դատարանում ՀՀ 2-րդ նախագահի աջակիցներին հրապարակային վիրավորող և բարձր ձայնով ու առերևույթ հակաիրավական գործողություններով դատարանի բանականոն աշխատանքը խաթարող անձի գործողությունները գնահատել որպես իրավաչափ գործողություններ և նրան ճանաչել տուժող, իսկ դատարանի բնականոն գործունեությունը ու հասարակական կարգը պահպանելու կոչեր հնչեցնող անձի գործողությունները գնահատել որպես խուլիգանությունը, ջրի շիշը գնահատել որպես զենք օգտագործվող առարկա, չի պարզել հնարավոր մարմնական վնասվածքի ծագման պայմանները (արդյոք դա որևէ կերպ կարող էր ստացվել պլատիկե շշով) և անձին կալանավորելու միջնորդություն ներկայացնել:

Նշվածը գնահատում ենք անկախ մամուլի նկատմամբ ակնհայտ միջամտություն և գտնում ենք որ սույն քրեական գործը հարուցվել է բացառապես 5-րդ ալիքի խմբագրական գործունեությանը միջամտելու և օբյեկտիվ քննադատության ձայնը լռեցնելու նպատակով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Աղբյուր` Panorama.am
17:55
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
Բաքվի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, փրկարարական խմբեր։...
Աղբյուր` Panorama.am
17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Քաղաքագետ. ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Փաշինյանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան հաջորդած Վ. Պուտինի խոսնակի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրերը շարունակում են ակտիվ տարածել։ Բաժանության լուրն անարձագանք են...
Աղբյուր` Panorama.am
14:23
Թուրքիան Հալեպում հյուպատոսություն կբացի
Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Մենք վերաբացել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Կուբանում նավթի արտահոսքի պատճառով երկրամասային արտակարգ դրություն է մտցվել
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երկրամասում արտակարգ դրություն է մտցվել Անապայի ափ նավթամթերքների շարունակական...
Աղբյուր` Panorama.am
13:53
Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը
Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով:  Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը վաղը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ գոնե կարդան, թե վերնագրից հետո ինչ է գրած. Վահե Հովհաննիսյան
«Ես որևէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետև կարծում եմ, որ եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ռուսաստանում մեսենջերներով զանգերը կարող են արգելափակվել
ՌԴ Թվային զարգացման նախարարությունը և Ռոսկոմնադզորը քննարկում են մեսենջերներով ձայնային զանգերն արգելելու հնարավորությունը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}