Իշխանական պատգամավորը կոչ է անում ճնշում գործադրել Քոչարյանի գործով դատավորի վրա
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ում եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականն է, կոչ է անում ճնշում գործադրել ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա։
Այդ մասին պատգամավորը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, ապա հեռացրել, սակայն print-screen օգտատերերն արել են։ Դեռևս պատգամավորի էջում մնում է կիսած գրառումը։
Սարգսյանը կոչ է անում՝ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ դատավորի որոշման կայացումը թույլ չտալու համար այսօր ժամը 13-ին հավաքվել դատարանի դիմաց։
Հիշեցնենք, որ դատարանը որոշումը հրապարակելու է այսօր ժամը 16-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին