Հայաստանում հունվար-մարտին արտադրվել է 8 մլն 362.4 հազար լիտր հանքային ջուր
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 39.5%-ով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թ-ի հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 8 մլն 362.4 հազար լիտր հանքային ջուր, 2018 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 5 մլն 995.2 հազար լիտր։
Ըստ վիճակագրության՝ 28.7%-ով աճել են նաև աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Եթե 2018թ-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 6 մլն 107.5 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2019թ-ի առաջին կիսամյակում՝ 7 մլն 861.5 հազար լիտր: