Շատ արդար որոշում է. Սեդրակ Քոչարյան
«Անկեղծ ասած, սպասելի չէր, ուրախ եմ շատ»,- այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
Արդեն դատարանի շենքից դուրս լրագրողներին նա ասաց , որ շատ արդար որոշում է։
Հարցին՝ բավարարո՞ւմ է Ձեզ այն, Սեդրակ Քոչարյանը պատասխանեց. «Այո, ամբողջությամբ»։
Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն էլ ասաց, որ իրեն բավարարում է դատարանի կայացրած որոշումը. «Այնքանով է բավարարել, որ հայրս հիմա պետք է դրսում լինի, բնականաբար, այդքանով բավարարում է»։
Հարցին, թե իր համար սպասելի՞ էր այդ որոշումը, նա նշեց, որ ինչ-որ առումով սպասելի էր՝ հաշվի առնելով Արցախի ներկա և նախկին նախագահների երաշխավորությունը։
Դիտարկմանը, թե մինչ այս պաշտպանները պնդում էին, որ ճնշում է գործադրվում դատարանների վրա, այդ պարագայում այս վճիռն ինչի մասին է խոսում, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Շարունակությունը կտեսնենք, պրոցեսը չի վերջացել, դեռ շարունակվելու և և այդտեղ կհասկանանք ճնշում կա, չկա և մնացածը։ Արդեն այն, որ հայրս այսքան ժամանակ նստած էր, համարում ենք, որ ապօրինի էր»։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ դատարանի հրապարակած որոշումից հետո նրա դեմ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների դժգոհություններին, Լևոն Քոչարյանն, ասաց, որ իր համար անհասկանալի է նրանց պահվածքը. «Չեմ հասկանում չարության իմաստը, մի բան է՝ երբ գալիս ես մի մարդու պաշտպանելու, որ դուրս գա, ազատության մեջ լինի, այլ բան է գալ, այդ պաստառները պահել, ուղղակի չեմ հասկանում իմաստը, բայց հասկանալով որտեղից է ուղղորդվում, հասկանում ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը հրապարակեց որոշումը. Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի
- Դատարանի դահլիճում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին
- Էլինար Վարդանյան. Հայկ Սարգսյանի տարածած հայտարարությունը պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին
- Քոչարյանի պաշտպանը կոչով դիմեց Փաշինյանին
- ՀՔԾ-ն արձագանքում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան