Արա Զոհրաբյան. Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի տարածած կոչին ու հայտարարությանը, ընդգծել, որ իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն դատարանի հասցեին կոնկրետ գործով արտահայտվելու ժամանակ:
«ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:
Եթե Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է իրեն մեղսագրված արարքներում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի: Բայց մեղավորության հարցը պետք է լուծի ՄԻԱՅՆ անկախ դատարանը՝ մրցակցության, կողմերի հավասարության, անմեղության կանխավարկածի և այլ սկզբունքների պահպանմամբ իրականացված դատավարության արդյունքով:
Հակառակ դեպքում, այդ գործընթացը կվերածվի վրեժխնդրության ակտի, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:
Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն դատարանի հասցեին կոնկրետ գործով արտահայտվելու ժամանակ:
Դատարանի գործունեությանը չի կարող միջամտել նաև հասարակությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Հայկ Սարգսյանի տարածած հայտարարությունը պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին
- Քոչարյանի պաշտպանը կոչով դիմեց Փաշինյանին
- Փաստաբան. Պատգամավորի հայտարարությունն ուղղակի կոչ է տապալել սահմանդրական կարգը
- Ալումյան. Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է
- «Իրավական ուղի». Հայկ Սարգսյանի հայտարարությունը հիմք է անհապաղ քրեական գործ հարուցելու համար
- Իշխանական պատգամավորը կոչ է անում ճնշում գործադրել Քոչարյանի գործով դատավորի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան