Քաղաքական 16:18 18/05/2019 Հայաստան

«Մեկ Հայաստան»-ը հանդես է գալու ներկայիս իշխանության հետ կառուցողական ընդդիմության դիրքերից. Արթուր Ղազինյան

Հայաստանի երրորդ Հանրապետությունն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենակարևոր և վճռորոշ շրջանը, քանի որ Հայաստանում տեղի են ունեցել և շարունակում են ընթանալ այնպիսի իրադարձություններ, որոնք ի զորու են փոխել մեր պետության ընթացքը։ Այս մասին այսօր «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում  իր ելույթում ասաց կուսակցության հիմնադիր անդամներից Արթուր Ղազինյանը:

«Կարող ենք շարժվել մի ուղղությամբ և ունենալ ուժեղ պետություն, պետականություն, պետական և ազգային ինստիտուտներ, ամրացնել և կենսունակություն հաղորդել ազգային ինքնության հիմքերին, կամ կարող ենք շարժվել մեկ այլ ուղղությամբ և, վերջին հաշվով, հասկանալ, թե ՀՀ-ն որպես պետություն, որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, արդյոք կկարողանա՞  դիմագրավել այս մարտահրավերներին»,- նշեց Արթուր Ղազինյանը։

Նրա խոսքով՝ մարտահրավերները տեղի են ունենում ինչպես ներսում, այնպես էլ դրսում, Հայաստանի շուրջ ընթանում են ռեգիոնալ և աշխարհաքաղաքական բավականին բարդ գործընթացներ, ինչը պետք է գիտակցել ամբողջ խորությամբ։

Արթուր Ղազինյանը նշեց, որ անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքն առավելապես կառուցված է եղել «ընդդեմ» գաղափարախոսության, չի հաջողվել ձևավորել  քաղաքական մշակույթ, որտեղ կլինեն գաղափարներ և մրցակցություն, որտեղ կլինի գիտակցում և այդ քաղաքական մշակույթն իր մեջ կկրի և կարմատավորի ՀՀ ազգային, պետական շահը։
Ըստ նրա՝  նախորդ իշխանություններին կարելի է անվերջ քննադատել, մեղադրել բոլոր դժվարություններում և դրա վրա ձևավորել, հասունացնել քաղաքական կապիտալ, սակայն մյուս կողմից պետք է ընդունել, որ այդ քաղաքական կապիտալը նմանվում է հոսող ավազի։

«Այն ցեմենտավորված ու ամրապնդված չէ ապագային միտված կառուցողական քաղաքականությամբ: Չի խոսվել, չի ասվել, թե ինչ է պատրաստվում անել այդ քաղաքական ուժը, այլ բացառապես քննադատել և մեղադրել է նախկին իշխանություններին։ Հայաստանում «ընդդեմ» գաղափարախոսությունն  ունենում է բավական մեծ թվով աջակիցներ՝  ի տարբերություն «հանուն» գաղափարախոսության»,- ասաց Արթուր Ղազինյանը։

Ըստ նրա՝ «հանունը» դժվար է, բարդ է, պետք է համոզել, գաղափար և էներգիա տալ, իսկ «ընդդեմ»-ի շուրջ արագ են հավաքվում մարդիկ, նույնքան էլ արագ իրենց քաղաքական առաջնորդին ու թիմին մենակ են թողնում։ 

Նրա խոսքով՝ անցած տարվա իրադարձությունները կարող էին փոխել Հայաստանի զարգացման անիվի ուղղությունը, ժողովուրդն արեց իր գործը՝ հետագան վստահելով քաղաքական առաջնորդներին՝ տալով նրանց թաքնված պատգամ, որ վերջապես վերջ դրվի անցյալի և ներկայի միջև ընթացող պայքարին և մշակվի ապագայի քաղաքականություն, ստեղծվի սերունդների համերաշխության միջավայր, և առաջ շարժվեն՝ մտածելով բացառապես երկրի ապագայի մասին։

«Սակայն  նոր իշխանությունը չընկալեց ժողովրդի իրեն տված այդ պատգամն ու լրջագույն առաքելությունը։ Կրկին անգամ չդիմացավ մտնելու ներկայի և անցյալի տասնամյակներ տևող պայքարի մեջ և չորդեգրեց ապագային միտված քաղաքականություն։ Այսօր Հայաստանում ապագայի համար պայքարը կրկին պարտություն կրեց, մենք նորից ներքաշվեցինք անցյալի ու ներկայի անվերջանալի ու հոգնեցուցիչ պայքարի մեջ»,- ասաց Արթուր Ղազինյանը։

Ըստ նրա, Հայաստանի Հանրապետության ապագայի զարգացման համար ստեղծված է աննախադեպ բարենպաստ իրավիճակ, ստեղծվել է քաղաքական ազատ տարածք և այն պետք է լցվի։ «Իհարկե դա դժվար է, բայց մեր ողջ ուժն ու եռանդը կենտրոնացնելու ենք Հայաստանի զարգացման, հեռանկարային ծրագրերի, հայեցակարգերի մշակմանը և հանդես ենք գալու այսօրվա իշխանության հետ կառուցողական ընդդիմության դիրքերից»,- հայտարարեց Արթուր Ղազինյանը։

Նա նաև նշեց, որ իրենք քաղաքականության մեջ փորձ են արել ձևավորել մի իրողություն, որտեղ քաղաքականությամբ  կզբաղվեն իրենց ոլորտներում հաջողված, ճանաչված, հարգված մարդիկ, որոնք ունեն մեծ ինտելեկտուալ պոտենցիալ, փորձագիտական և ակադեմիական լուրջ բազա և կարող են իրենց գիտելիքները, փորձառությունը ներդնել ՀՀ-ի ապագայի տեսլականի ձևավորմանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}