Դատախազ. Մենք պետք է բողոքարկենք այս դատական ակտը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ դատարանի քիչ առաջ հրապարակած որոշումը մեղադրող կողմը մտադիր է բողոքարկել։
«Դատական ակտը քիչ առաջ ենք ստացել, պատճառաբանություններին օբյեկտիվ պատճառներով այս պահին ծանոթ չենք, սակայն հաշվի առնելով, որ մենք սկզբունքորեն համարում ենք, որ խափանման միջոց կալանքն ընտրված էր ճիշտ և դա միակն էր ,որ կարող էր զսպել նրա պատշաճ վարքագիծը, հետևաբար մենք պետք է բողոքարկենք այդ դատական ակտը»,-դատարանի դիմաց հայտարարեց գործով մեղադրող դատախազը։
Նա նշեց, որ առավել մանրամասն դատախազությունն իր դիրքորոշումը կհայտնի դատարանի պատճառաբանություններին ծանոթանալուց հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան