11 հայ բռնցքամարտիկ կմասնակցի ավագ տարիքի պատանիների ԵԱ-ին
Մայիսի 23-ից հունիսի 2-ը Ռումինիայի Գալաց քաղաքում կկայանա բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը:Այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում:
Ավագ մարզիչ Արտյոմ Սիմոնյանի և մարզիչ Գևորգ Կոստանդյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 11 մարզիկով:
Ռումինիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 46 կգ քաշային Խաչատուր Մանուկյանը, 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 50 կգ քաշային Գոռ Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վարդգես Բաղդասարյանը, 54 կգ քաշային Վահագ Գալստյանը, 57 կգ քաշային Արես Հակոբյանը, 60 կգ քաշային Գոռ Մխիթարյանը, 63 կգ քաշային Կարապետ Բալագոզյանը, 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 70 կգ քաշային Կամո Բեգյանն ու գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա