Panorama.am-ի պտույտը՝ Երևանի թանգարաններում
Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է: Վերջին տարիներին «Թանգարանների գիշեր» միջոցառմանը մեծ թվով մարդիկ են մասնակցում։ Այդ օրը մարդիկ թանգարան այցելում են ընտանիքներով, ընկերների հետ՝ հաղորդակից դառնալով թանգարանային անցուդարձին, նորովի բացահայտում թանգարաններում պահվող մշակութային արժեքները։
Թանգարանների միջազգային օրը պաշտոնապես ընդունվել է 1977թ-ին, թանգարանների միջազգային ոչ պետական կազմակերպության` ԻԿՕՄ-ի, 11-րդ գլխավոր կոնֆերանսսի ժամանակ (ICOM- International Council of Museams–ստեղծվել է 1946թ.-ին): Թանգարանների միջազգային օր ունենալու մտահաղացումը պատկանում է Ա. Ս. Պուշկինի անվան գեղարվեստի ազգային թանգարանի տնօրեն Ի. Ա. Անտոնինովային:
Նշենք, որ այս տարի այն Հայաստանում անցկացվում է արդեն 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ՝ ներգրավելով 100-ից ավելի թանգարանների:
Panorama.am-ի պտույտը՝ Երևանի թանգարաններում.
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես հայտնվել աշխարհահռչակ թանգարաններում առանց հերթ ու տոմս
- Թանգարանային գիշերը՝ ՀԱՊ-ում
- Ո՞ր թանգարանում ինչ տեսնել այսօր
- Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր». որտեղ ի՞նչ կա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան