Ոչ մի խնդիր չի լինի անվտանգության ապահովման առումով. Մամեդովը՝ Մխիթարյանի Բաքու մեկնելու մասին
«Մեր պետական մարմիններն ՈւԵՖԱ-ին երաշխիքներ են ներկայացրել Մխիթարյանի՝ Բաքու գալու վերաբերյալ: Ոչ մի խնդիր չի լինի անվտանգության ապահովման առումով: Մեր իշխանությունները ձեռնարկել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները Մխիթարյանի՝ Բաքու ժամանելու հետ կապված»,- The Telegraph-ը գրում է, որ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի (ԱՖՖԱ) գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը։
Այսպիսով, Մամեդովը վստահեցրել է, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է իրեն ապահով զգալ , եթե մայիսի 29-ին որոշի մեկնել Բաքու՝ ԵԼ «Չելսիի» հետ եզրափակչին:
Ավելի վաղ, The Times-ը հայտնել էր, որ Մխիթարյանն, անվտանգության նկատառումներից ելնելով, բաց կթողնի Եվրոպա լիգայի եզրափակիչը:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկ. 6 հազար երկրպագու Բաքվի մարզադաշտ կգնա Մխիթարյանի դիմակով
- The Times. Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի
- Ադրբեջանի ԱԳՆ. Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակիչ խաղին
- ՈւԵՖԱ-ն վստահեցրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան