Ոստիկանություն. Հրանտ Մարգարյանի վրա հարձակման մասին ահազանգը ստուգվում է
Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Հրանտ Մարգարյանի վրա հարձակում է տեղի ունեցել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Panorama.am-ին հայտնեց, որ այս պահին ահազանգը ստուգվում է:
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիները հարձակվել են այդ պահին հրապարակում թոռնիկների հետ զբոսնող դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի վրա:
«Դավաճան» վանկարկումներով հարձակվել են Մարգարյանի և նրա որդու վրա, եղել է քաշքշուկ, որը հարթվել է ոստիկանների միջամտության արդյունքում: