Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է
ԱԱԾ շենքի դիմաց սպասող լրագրողներն ու լուսանկարիչները չեն կարողացել ֆիքսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուրս գալը։ Ինչպես պարզաբանեց փաստաբան Հայկ Ալումյանը, իր պաշտպանյալին մեքենաները դուրս են բերել ԱԱԾ մյուս մուոտքից, ինքն էլ սխալմամբ ու անտեղյակ լրագրողների հետ սպասում էր գլխավոր մուտքի մոտ։
Անդրադառնալով դատախազների՝ դատական ակտի բողոքարկման մասին հայտարարությանը, Ալումյանը նշեց, որ օրենքն այս փուլում որոշումը բողոքարկելու հնարավորություն չի տալիս։
«Ես ծանոթ եմ օրենքին, այն այս որոշումը բողոքարկելու հնարավորություն չի տալիս։ Դատախազի հայտարարությանը ծանոթ եմ, կարծում եմ, դա դատախազության ոչ օրինական քայլը կլինի այս գործով, ես չեմ զարմանա»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Այս դատավարությունում Քոչարյանն է լինելու մեղադրողը
- Շատ արդար որոշում է. Սեդրակ Քոչարյան
- Դատարանը հրապարակեց որոշումը. Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի
- Դատարանի դահլիճում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին
- Էլինար Վարդանյան. Հայկ Սարգսյանի տարածած հայտարարությունը պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին
- Քոչարյանի պաշտպանը կոչով դիմեց Փաշինյանին
- Իշխանական պատգամավորը կոչ է անում ճնշում գործադրել Քոչարյանի գործով դատավորի վրա
- Քոչարյանի փաստաբաններն ասուլիսի տեսանյութեր հրապարակեցին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին