ՖԻԴԵ-ի Գրան պրի. Լևոն Արոնյանը պարտությամբ է մեկնարկել
Մոսկվայում մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան պրի շարքի առաջին փուլի մրցաշարի 1/8 եզրափակիչի առաջին պարտիայում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով մրցեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և պարտվեց 72-րդ քայլում:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մայիսի 18-ին կայանալիք երկրորդ պարտիայում հայ գրոսմայստերը կխաղա սպիտակ ֆիգուրներով:
Մրցաշարն անցկացվում է «նոկաուտ» համակարգով: Գրոսմայստերներն անցկացնում են 2 դասական պարտիա: Հավասար հաշվի դեպքում պայքարը կշարունակվի թայ-բրեյքում՝ արագ և կայծակնային շախմատի կանոններով:
Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա