Դատարանը չբավարարեց Թավադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
«Միջնորդությունն անհիմն էր։ Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ»,-նիստից հետո հայտարարեց Թավադյանի փաստաբան Նարեկ Ալոյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող թիվ 17195919 քրեական գործի քննության շրջանակում, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը:
Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Արմեն Թավադյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Արմեն Թավադյանը չի ընդունում մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ նրա պաշտպան Նարեկ Ալոյանը երեկ կարծիք հայտնեց, որ Թավադյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Թավադյանի ղեկավարած հեռուստաընկերության տնօրինությունն այսօր տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորապես նշված էր. «Նշվածը գնահատում ենք անկախ մամուլի նկատմամբ ակնհայտ միջամտություն և գնտում ենք որ սույն քրեական գործը հարուցվել է բացառապես 5-րդ ալիքի խմբագրական գործունեությանը միջամտելու և օբյեկտիվ քննադատության ձայնը լռեցնելու նպատակով»։
Թավադյանը մեղադրվում է Վարդգես Գասպարիի դեմքին պլաստիկ շշով հարվածելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը քննում է Թավադյանին կալանավորելու միջնորդությունը
- Քննչական կոմիտեն՝ Արմեն Թավադյանին առաջադրված մեղադրանքի մասին
- Փաստաբան. Արմեն Թավադյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում