Լիճք գյուղի 5 բնակիչ թունավորվել են շմոլ գազից
Մայիսի 17-ին, ժամը 3.10-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով, հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Լիճք գյուղի 5 բնակիչ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են մայիսի 16-ին ժամը 21-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան