Պետք է չլռել. վաղն արդեն ուշ կլինի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության արձագանքել է «Այլընտրանքային նախագծեր խումբը»: Տարածած հայտարարության մեջ ասված է.
«Հայաստանը մտնում է չափազանց վտանգավոր փուլ: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում շրջափակել դատարանների շենքերը:
Իրավիճակը էքստրաօրդինար է: Այս իրավիճակին պետք է շատ արագ արձագանքեն նախագահ Արմեն Սարգսյանը (օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ապահովումը նախագահի Սահմանադրական պարտականությունն է) ԲԴԽ ղեկավարը, ԱԱԾ պետը, Ոստիկանապետը:
Այս իրավիճակում լռելը ծանր հետեւանքների կարող է հանգեցնել: Վարչապետը հենվելով լյումպեն զանգվածի վրա, որը չի կարող գիտակցել իր գործողությունների հետեւանքները, ըստ էության փորձում է երկրում տապալել Սահմանադրական կարգը:
Վաղը արդեն կարող է ուշ լինել: Վարչապետի հայտարարությանը պետք է արձագանքել շատ արագ ևւ ամենաբարձր մակարդակներով: Պետք է արձագանքեն քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքի պաշտպանը, իրավապաշտպան կազմակերպությունները, մտավորականները բոլոր նրանք, ովքեր գիտակցում են պահի լրջությունը»:
Հարակից հրապարակումներ`
- «Իրավական ուղի» ՀԿ. Փաշինյանի կոչը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է
- Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից, պահպանել քաղաքացիական զգոնություն. Արթուր Ղազինյան
- Նիկոլի սիրտը հիմա էլ դատավորի միս է ուզում, և վաղը նա գրոհ է կազմակերպելու դատական համակարգի վրա. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան