Փաշինյանի լայվը. Ոչ մի բանի առաջ չեմ կանգնի
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում վերահսատատեց իր կոչը` ժամը 8:30-ից արգելափակել դատարանների մուտքերը, կոչ արեց այդ ակցիաները «չմթանգնել սադրանքով, վիրավորանքներով, բռնություններով»:
«Մենք մեր երկրից բռնությունը բացառել ենք, իհարկե, ես գիտեմ, տեսնում եմ, որ կան մարդիկ, ովքեր դեռ մտածում են, որ կարող են բռնությամբ հարցեր լուծել, և գուցե նաև կան դատարաններ, որ այդ մարդկանց աջակցություն են ցուցաբերում, որ այդ մարդիկ մտածեն, որ կարող են բռնությամբ հարցեր լուծել»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց` ոստիկանությունը պետք է ապահովի խաղաղ հավաքը:
Վաղը կեսօրին ելույթ կունենա կառավարությունում, խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվելու է ներկա իրավիճակն ու հետագա անելիքները:
«Ոչ մի բան մեզ ետ չի պահի մեր նպատակներին հասնելուց, ոչ մի բան մեզ ետ չի պահի Հայաստանը իրոք ազատ, ժողովրդական, իրավական պետություն դարձնելու ճանապարհից: Ես համարվում եմ ինձ պարտավորված ձեզանից յուրաքանչյուրի առաջ, որ այդ ճանապարհով ես մինչև վերջ կգնամ, ոչ մի բանի առաջ չեմ կանգնի»,-ասաց Փաշինյանը` ընդգծելով, ոչ մի անգամ չի երկմտում, վճռական է:
Նա ասաց, որ ժողովրդին «խամաճակային դատարան» պետք չէ:
«Դատական համակարգի հարցը այլևս հասունացել է»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է չլռել. վաղն արդեն ուշ կլինի
- «Իրավական ուղի» ՀԿ. Փաշինյանի կոչը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է
- Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից, պահպանել քաղաքացիական զգոնություն. Արթուր Ղազինյան
- Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին