Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից, պահպանել քաղաքացիական զգոնություն. Արթուր Ղազինյան
«Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից, պահպանել քաղաքացիական զգոնություն, մնալ ՀՀ օրենսդրության սահմաններում և չտրվել սադրանքների»,- այս մասի ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամներից Արթուր Ղազինյանը։
Նա մասնավորապես գրել է.ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է իշխանությունների բաժանումը և իշխանության թևերի անկախությունը, զսպումների և հակակշիռների համակարգը։
ՀՀ գործադիր իշխանության ղեկավարն իր այսօրվա կոչով առերևույթ խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքը, կոպտագույն ձևով միջամտելով դատական իշխանության գործունեությանը։
ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում ապահովել հասարակական կարգի պահպանությունը և պետական ու ազգային ինստիտուտների անվտանգությունը և նրանց բնականոն գործունեությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլի սիրտը հիմա էլ դատավորի միս է ուզում, և վաղը նա գրոհ է կազմակերպելու դատական համակարգի վրա. Աշոտյան
- Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին