Հրաժարական կտամ երկու պայմանով. դատավոր Ալեքսանդր Ազարյան
Հրաժարական կտամ երկու պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և, երբ լրանա իմ 65 տարեկանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին։
Աղբյուրը հիշեցնում է, Ազարյանն այն դատավորն է, ում որոշմամբ 2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից, քանի որ դատարանն արձանագրել էր, որ պաշտոնաթող նախագահն անձեռնմխելի է։ Այս որոշումից հետո Ազարյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներ սկսվեցին թե սեցիալական ցանցերում և թե ցուցարարների կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան