Բակո Սահակյանը՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
«Ցանկալի է, որ այս կամ այն նման հանձաժողովներում ներգրվված լինեն մարդիկ, ովքեր մասնագիտորեն իրավիճակի են իրենց ծառայությամբ, գործունեությամբ օգնելու՝ եթե կան չբացահայտված պահեր, բացահայտել, եթե կան լրացուցիչ ճշտումներ մտցելու կարիք, մտցնեն այդ ճշտումները»,- ՀՀ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու համար:
Բ. Սահակյանն ասաց, որ վարչապետն իրավասու է հանդես գալ այդպիսի առաջարկությամբ։
Նա նաև տեղեկացրեց, որ խմբակցության հետ հանդիպմանը քննարկել են առաջնահերթ նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես, անվտանգության համակարգի, միջխորհրդարանական կապերի, բանակցային գործընթացի, տնտեսության մասին:
«Ամենակարևորը, որ մենք փաստել ենք՝ խիստ անհրաժեշտ է, երբ ստեղծվում են իրավիճակներ, որոնք, կարծես թե, դժվարանում են քաղաքական, հասարակական գործիչները իրենց մասնակցությունը բերելու և հաղթահարելու… Մենք պայմանավորվել ենք բոլոր հնարավորություններն օգտագործել, այդ թվում հաճախակի հանդիպումներ ունենալ, որպեսզի ստիպված չլինենք հայտնվելու այնպիսի իրավիճակներում, որոնք խորթ են մեզ համար, մեր հայրենիքի համար»,-ասաց Արցախի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահ. Մեր միջնորդությունը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում
- Բակո Սահակյան. Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն
- Փաշինյանը՝ ուղիղ եթերում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան