Բակո Սահակյան. Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ-ում փակ քննարկում է սկսել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետո։ Նախքան հանդիպումը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահն ասաց. «Ես ընդունել եմ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի առաջակությունը՝ հանդիպել խմբակցության հետ։ Պայմանավորվել էինք դեռ Ստեփանակերտում մեր հանդիպման ժամանակ, որ պարտավոր ենք խոսելու բոլոր այն խնդիրների մասին, որոնք մեր կողմից որակվում են որպես առաջնահերթ խնդիրներ։ Այս կարգի հանդիպումները հնարավորություն են տալիս նախանշելու հաջորդ առաջադրանքները։ Գտնում են, որ այս ձևաչափը օգտակար է բոլոր առումներով»։
Հարցին՝ գոյություն ունեցող լարվածությունը հնարավոր կլինի՞ թոթափել այս հանդիպումով, Բակո Սահակյանն ասաց. «Ես այդ լարվածության և մեկնաբանությունների մեջ արհեստական մասն եմ տեսնում։ Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն։ Իսկ եթե առաջանում են նման երևույթներ, պահեր, մենք պարտավոր ենք ամեն ինչ անելու և շրջանցնելու նման ժամանակաշրջանը»։