Արցախի նախագահ. Մեր միջնորդությունը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում
«Եթե կան այդպիսի ուժեր, գործիչներ, մենք պարտավոր են բացահայտել այդ մարդկանց։ Եթե կան այդպիսի նպատակներ, բնականաբար, ես էլ եմ դա որակում որպես դավաճանություն»,- Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրող ուժերի վերաբերյալ։
Նա նշեց, որ չունի այդպիսի տեղեկություններ, որ կան այդպիսի գործիչներ, ուժեր, ովքեր նախապատրաստում են այդպիսի դավաճանական գործողություններ իրականացնել։
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելուն, Բակո Սահակյանն ասաց. «Մեր միջնորդության մեջ նշված էր, որ դա քայլ չէր ուղղված Հայաստանի դատական այդ գործընթացը կասկածի առնելու, այլ խափանման միջոցը վերանայելու նպատակ ուներ»։
Նա նշեց, որ այդ քայլը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում, ընդհակառակը, եթե կար լարվածություն, թուլացնել այն։
Հարցին՝ «Մարտի 1-ին» Արցախից զորք եկե՞լ է Հաայստան, Արցախի նախագահը պատասխանեց, որ այդ մասին բազմաթիվ հայտարարություններ արել են։
«Այս պահին Հայաստանի Հատուկ քննչական ծառայութունը քննչական գործողություններ է իրականացնում», - ասաց Բակո Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան